ՄամուլՏեսանյութ

Ինչպես են բերման ենթարկում Տիրան Խաչատրյանին (Տեսանյութ)

Ինչպես են բերման ենթարկում Տիրան Խաչատրյանին (Տեսանյութ)

Հունվարի 11-ին, ժամը 23-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնում էր, որ Արամուս գյուղում կռիվ է, խնդրում է` ոստիկան մոտենա։

Մինչ բաժնի օպերատիվ խումբը շտապում էր Արամուս` ժամը 23.39-ին նոր հաղորդում է ստացվում արդեն «Աբովյան» բժշկական կենտրոնից. Արամուս գյուղից շտապօգնության խումբը բուժօգնության էր տեղափոխել 1977 թ. ծնված մի տղամարդու։

Վնասվածքը հրազենային էր. բժիշկները հանել են գնդակը: Դեպքի վայրում հայտնաբերվել է մեկ պարկուճ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ճշտվել է 47-ամյա տղամարդուն հրազենային վնասվածք պատճառողի ինքնությունը:

Նա հայտնաբերվել է Ջրվեժ թաղամասի հյուրանոցներից մեկում, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է CZ-75 տիպի մարտական ատրճանակ` 16 փամփուշտ փամփշտակալում, մեկ փամփուշտ էլ փողում:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե: Հանգամանքները պարզվում են:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ՝ հունվարի 11-ին, կրակոցներ էին հնչել Կոտայքի մարզում: Ըստ նախնական վարկածի, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը, անձամբ իրեն պարգևատրված զենքով, կրակոցներ է արձակել։ Միջադեպի ժամանակ եղել է Արցախի բնակիչ Հրայր Մնացականյանը, ով ապրում է Ակունք գյուղում։ Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Տեսանյութը՝ Bavnews.am-ի Telegram-ի ալիքում https://t.me/bavnewsam/60

Կիսվել էջում