Ազատ խոսքՄամուլ

«Ինձ փորձում են պատժել ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահներին սատար կանգնելու համար»․ Արա Վարդանյանը կշարունակի մնալ կալանքի տակ

«Ինձ փորձում են պատժել ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահներին սատար կանգնելու համար»։ Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը գրել է․

«Վերաքննիչ դատարանը մերժեց պաշտպաններիս բողոքը և ես կմնամ ապօրինի կալանքի տակ: Մարդ չգիտի էլ ուրախանա, թե տխրի:

Փաստորեն իմ անձը այնքան կարևոր է, որ իշխանությունները բոլոր հնարավոր ձևերով ուզում են ինձ փակի տակ պահել: Կարծես թե փորձում են պատժել ՀՀ 2-րդ և 3-րդ Նախագահներին սատար կանգնելու համար:

Է՜հ ինչ արած, կալանավորված կպայքարեմ, ես անկոտրուն եմ: Դատավորներին ուզում եմ հիշեցնել իրենց վարչապետի բառերը. Ոչ մի բան չի մոռացվում․․․»։ 

Կիսվել էջում