Մամուլ

«Ինձ համար շատ ցավալի է, որ իմ յոթ տարեկան թոռնիկը աղոթում է». «Իմ Քայլի» պատգամավոր

«Ես Աղազարյան Հովիկն եմ, քրիստոնյա, բայց ես հավատացյալ չեմ: Ու ինձ համար շատ ցավալի է, որ իմ յոթ տարեկան թոռնիկը աղոթում է. սա կոչվում հոգեորսություն:

Պետք չէ, եկեղեցու պատմության անվան տակ ուրիշ բաներ են սովորեցնում, աղոթել և այլն»,- «Իրավունքին» ասել է ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

– «Հայր մե՞րն» է աղոթում:

– «Հայր մերը» դեռ ոչինչ, որ արտասանում է:

– Բայց ի՞նչ կա աղոթքի մեջ, երբվանի՞ց է աղոթելը համարվում հոգեորսություն:

– Նորմալ չի, որ յոթ տարեկան թոռնիկս խաչակնքում և դիմում է Աստծուն:

– Ի՞նչն է այդտեղ աննորմալ, պարոն Աղազարյան:

-7 տարեկան երեխայի համար դա հոգեորսություն է: Ինձ համար շատ ցավալի է։ Նորից եմ կրկնում, ես քրիստոնյա եմ, ես հավատացյալ չեմ և դա ես համարում հոգեորսություն («Հայր մերը» հոգեորսություն համարողն այդ ինչպե՞ս կարող է քրիստոնյա լինել- Հեղ.):

– Հավատացյալ լինե՞լն եք համարում հոգեորսություն, թե՞ միայն աղոթքը:

– Այո, դա իմ անձնական է տեսակետն է:

Բայց Դուք ասում եք, որ քրիստոնյա եք, քրիստոնյաները չե՞ն աղոթում, կամ հավատացյալ լինելը ամո՞թ է: Դուք եկեղեցի չե՞ք գնում:

– Էսպես ասեմ, ես հարգում եմ եկեղեցին, կրոնը, ես հարգում եմ բոլոր կրոնները: Քրիստոնեությունն էլ համարում եմ հայ ժողովրդի ինքնության մի բաղկացուցիչ մաս, դրա համար եմ ես նաեւ քրիստոնյա: Բայց նման առարկա դասավանդել եւ երեխաներին այդ մակարդակով զարգացնել` դա ճիշտ չէ: Երեխային ասում ես՝ դասդ սովորի, ինքը ասում է՝ ոչինչ, Աստված կօգնի:

Այսինքն էրեխեքի մեջ մենք սերմանում ենք, որ հույսները դնեն Աստծո, մամայի, պապայի վրա եւ ոչ թե իր վրա՞, սա ի՞նչ բան է: Դուք չե՞ք ուզում էս նրբությունների հետ հաշվի նստել, ո՞վ է դեմ եկեղեցու պատմությանը, բայց չի կարելի նման մակարդակով այն դասավանդել:

Աղբյուր՝ iravunk.com

Կիսվել էջում