Մամուլ

«Գրեթե յուրաքանչյուր երկրորդ վարորդը զբաղված է օնլայն կազինոներով». Արա Ղազարյանը՝ Երևանի երթևեկության մասին

Հաղորդավար և պրոդյուսեր Արա Ղազարյանը, ով այս օրերին գտնվում է Հայաստանում, սոցիալական ցանցում անդրադարձել է Երևանի երթևեկության խնդիրներին՝ դժգոհելով մայրաքաղաքի խցանումներից։

«Երևանյան խցանումները որևէ լոգիկայի մեջ չեն տեղավորվում…

Դրանք անընդհատ են, միշտ ու էլ դժվար շտկվի երթևեկությունը…

Նախ ճանապարհները այս քանակի մեքենաների համար չեն, երկրորդ՝ վարորդների ճնշող մեծամասնությունը քշել չգիտեն, երրորդ՝ ամեն երկրորդ վարորդ հեռախոսի մեջ ա՝ հիմնականում օնլայն կազինոների մեջ։

Արդյունքում երթևեկությունը միշտ պարալիզացված ա։ Սարյանի արձանի մոտից Ամիրյան՝ 30 րոպեում»,- գրել է Արան։

Կիսվեք ձեր էջում