«Պատրաստվում են իմ հարսանիքին». Գոհար Ավետիսյանը բացահայտել է՝ ինչու է հաճախ գալիս Հայաստան
Վերջին շրջանում ռուսաստանաբնակ հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանը հաճախ է այցելում Հայաստան, որտեղից էլ կիսվում է նոր լուսանկարներով ու տեսանյութերով։
Գոհարի՝ հաճախակի դարձած այցերը տարբեր քննարկումների պատճառ են դարձել, հատկապես՝ կապված նրա անձնական կյանքի հետ։
Տարածվել էին լուրեր, թե դիմահարդարը Հայաստանում սիրելի ունի, հատկապես այն բանից հետո, երբ նա ցույց էր տվել ստացած շքեղ ծաղիկները։
Դիմահարդարն անդրադարձել է այդ խոսակցություններին՝ նշելով․
«Շատ են հարցերը, թե ինչու եմ ես չորս անգամ անընդմեջ Հայաստան մեկնել։ Շատերը անգամ պատրաստվում են իմ հարսանիքին»։
Գոհարը հայտնել է, որ նկարահանվում է նոր գեղարվեստական ֆիլմում, և հենց այդ պատճառով են Հայաստան այցերը հաճախակի դարձել։
Տեսանյութը ստորև․


