Մամուլ

Ջրասուզակը ջրվեժում հայտնաբերել և դուրս է բերել 21-ամյա տղայի դին

Ինչպես արդեն հայտնել էինք այսօր՝ հուլիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։

Ժամը 16:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գողթանիկ բնակավայրում քաղաքացին ընկել է գետը։

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրասուզակ Խաչիկ Մուրադյանը մոտ 30 րոպե որոնողական աշխատանքի արդյունքում ջրվեժում 6 մետր խորությունից հայտնաբերեց և դուրս բերեց ջրահեղձ եղած երիտասարդի մարմինը։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում