Քյոխը դատարանում հաղթել է Ռոման Բաղդասարյանին
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, դատավոր Ա. Կարաքեհյանի նախագահությամբ, բավարարել է Կարեն Ջալավյանի (Քյոխ) հայցն ընդդեմ Ռոման Բաղդասարյանի։
Դատարանը պարտավորեցրել է Ռոման Բաղդասարյանին իր ֆեյսբուքյան էջերում հրապարակել հետևյալ բովանդակությամբ հերքում.
«Ես՝ Ռոման Բաղդասարյանս, հրապարակայնորեն հայտարարում եմ, որ 2026 թվականի փետրվարի 5-ին «Facebook» սոցիալական ցանցի իմ էջերում հրապարակած այն արտահայտությունները, թե Կարեն Ջալավյանը (Քյոխը) գողացել է զինվորների սնունդը, նրանց թողել առանց ջրի, Եղնիկներում ծաղրել և նվաստացրել է զինվորներին, սովի մատնել նրանց, ինչպես նաև այն պնդումը, թե Քյոխը միշտ ատել է Հայաստանից եկած զինվորներին, չեն համապատասխանում իրականությանը»։
Բացի այդ, դատարանը պարտավորեցրել է Ռոման Բաղդասարյանին Կարեն Ջալավյանին վճարել 100.000 ՀՀ դրամ՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում։


