Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևանում հուլիսի 21-ին, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հուլիսի 22-24-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Հուլիսի 21-25-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Հանրապետության տարածքում հուլիսի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հուլիսի 22-23-ին, 25-ին կեսօրից հետո, 24-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամինհարավարևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։
Հուլիսի 21-25-ին Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։


