Մամուլ

Խոշոր ու ողբերգական ավտովթար․ կան զոհեր և վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 19-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 19:30-ի սահմաններում Ալափարս գյուղի վարչական տարածքում բախվել են «ՈւԱԶ» և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի տեղում մահացել է, 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ վարչության պետ Գևորգ Սեդրակյանի, Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի գլխավորությամբ, և Չարենցավանի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը:

Բժիշկները վիրավորներին մինչ հիվանդանոց տեղափոխելը տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել Ա․ Մարտիրոսյանը ու Ա․ Ասատրյանը։

Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Չարենցավանի բաժին, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։

Վթարի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունները։Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Չարենցավանի բաժնի հատուկ պահպանվող տարածք։

Տեսանյութը տորև․

Կիսվեք ձեր էջում