«Ինչ ասես չլսեցի քո ծնվելու ու իմ մասին». Սիրուշոն ծննդատնից տեսանյութ է հրապարակել
Սիրված երգչուհի Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի ավագ որդին՝ Ռոբերտը, այսօր նշում է ծննդյան 12-րդ տարեդարձը։
Այդ առիթով Սիրուշոն սոցիալական ցանցերում հրապարակել է բացառիկ կադրեր ծննդատնից, որոնք նկարահանվել են 12 տարի առաջ՝ որդու լույս աշխարհ գալու օրը։
Հուզիչ տեսանյութին կից երգչուհին կիսվել է անձնական մտքերով և շնորհավորական գրառմամբ։
«Շնորհավոր ծնունդդ, իմ տղա… Ինչ ասես չլսեցի տարիներ շարունակ քո ծնվելու ու իմ մասին…
Էս պահը մշտապես կմնա ինձ հետ… Իմ կյանքի ամենասիրած, ամենաանբացատրելի, ԱՄԵՆԱ 3 պահերից մեկը՝ առաջինը…
12 տարի անցավ, ու արդեն մեր ընկերն ես»։
Տեսանյութը ստորև․


