Շոու-բիզնես

Ինձ հաճախ են գովեստի խոսքեր ասում, որ հասցնում եմ համատեղել ընտանիքն ու աշխատանքը. Սիրուշո

Ինձ հաճախ են գովեստի խոսքեր ասում, որ հասցնում եմ համատեղել ընտանիքն ու աշխատանքը. Սիրուշո

Երգչուհի Սիրուշոն շնորհավորական խոսքեր է հղել մարտի 8-ի առթիվ.

«Ինձ հաճախ են գովեստի խոսքեր ասում այն բանի համար, որ հասցնում եմ համատեղել ընտանիքն ու աշխատանքը։ Ուզում եմ ասել, որ ես այդ հարցում հաստատ միայնակ չեմ, որ ինձ ծանոթ կանանց մեծ մասն է այս դարում այդպիսինը՝ ստեղծող, աշխատող, հասցնող։

Ու այսօր ես էլ իրենց եմ ուզում գովաբանել, ես ինքս եմ ոգեշնչվում բոլոր աշխատող սուպերմամաներով, երիտասարդ աղջիկներով, ովքեր ժամանակ վատնելու փոխարեն նախընտրում են սովորել ու ձգտել, նպատակասլաց կանանցով, ովքեր պատեր են քանդում իրենց գործով, անհնարինը դարձնում հնարավոր, անցնում տարբեր դժվարություններով ու դուրս գալիս հաղթած։

Իմ շրջապատում շատ են նման կանայք. հիանում ու ոգեշնչվում եմ իրենցով։

Շնորհավոր. այսօր ու ամեն օր է մեր տոնը»։

Կիսվել էջում