Մամուլ

Իմ տղան ինքնաuպան չի եղել. Կապանում մահացած հայտնաբերված զինվորի հայր

Կապանի զորամասում հունիսի 2-ին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Արամայիս Գևորգյանի ծնողները չեն ընդունում իրենց որդու ենթադրյալ ինքասպանություն գործելու վարկածը:

«Իմ տղան ինքնաuպան չի եղել, մենք բացառում ենք այդ վարկածը։

Այսօր տղայիս Յոթն է», – NEWS.am-ի հետ զրույցում ասաց մահացած հայտնաբերված զինծառայողի հայրը՝ Մերուժ Գևորգյանը, սակայն չցանկացավ այս փուլում փակագծեր բացել:

Նշենք, որ ըստ Պաշտպանության նախարարության պաշտոնական տվյալների՝ միայն այս տարի 6-րդ զոհն է լինում բանակում, դրանք հիմնականում որակվում են ինքնասպանություն:

Հիշեցնենք, որ զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը:

Քննչական կոմիտեից նաև հայտնել էին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է:

Կիսվեք ձեր էջում