ՄամուլՏեսանյութ

«Ժողովուրդը վազում էր դեպի աստիճանները, հասկացանք, որ մեզ վտանգ է սպառնում»․ ուղևորը՝ մետրոյում կատարվածի մասին

«Ժողովուրդը վազում էր դեպի աստիճանները, հասկացանք, որ մեզ վտանգ է սպառնում»․ ուղևորը՝ մետրոյում կատարվածի մասին

168.am-ը եղավ մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում՝ տեղում պարզելու, թե ինչ է կատարվում այնտեղ։

Ռումբի մասին ահազանգի հետևանքով՝ Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարանները փակվել են, իսկ ուղևորները՝ տարհանվել:

Կայարանի մուտքի մատույցներում ԱԻՆ-ի և շտապօգնության մեքենաներ էին կայանել,  մեր նկարահանման պահին ժամանեցին նաև կինոլոգներ, որպեսզի շների օգնությամբ հայտնաբերեն ենթադրյալ ռումբը։

metro rumb

168.am-ին հաջողվեց զրուցել ուղևորներից մի կնոջ հետ, որն այդ պահին ներսում է եղել․

«Վագոնի մեջ էինք, բոլորիս հանել են դուրս ու առանց զգուշացնելու, թե ինչ է եղել, որ մենք տեղեկանանք, սթրես չստանալով՝ հանգիստ դուրս գանք։ Ես դեպի 3-րդ մաս էի գնում․․․

Ուղղակի ժողովուրդը շատ արագ վազում էր դեպի աստիճանները։ Ճիշտ է,  տեղեկացված չէինք, բայց հասկացանք, որ վտանգ է սպառնում մեզ․․․»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կիսվել էջում