Մամուլ

Մետրոպոլիտենի բոլոր կայարանները փակ են, ուղևորները տարհանվել են. ռումբի մասին ահազանգ է ստացվել

Մետրոպոլիտենի բոլոր կայարանները փակ են, ուղևորները տարհանվել են. ռումբի մասին ահազանգ է ստացվել

Հարգելի՛ քաղաքացիներ,

հուլիսի 20-ին, ժամը 12։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։

garegin njdeh metro

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:

Այս պահին մետրոպոլիտենով ուղևորափոխադրումները ժամանակավորապես դադարեցված են: Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար:

Share