Մամուլ

Ժամկետային զինծառայողը ջերմային այրվածքներ է ստացել. վիճակը ծայրահեղ ծանր է. ՊՆ

Ժամկետային զինծառայողը ջերմային այրվածքներ է ստացել. վիճակը ծայրահեղ ծանր է. ՊՆ

Հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը:

ՀՀ ՊՆ-ից հայտնում են՝ զինծառայողը նույն օրը ռեանիմոբիլով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։

Muracan

Պայմանավորված տվյալ ախտահարման դեպքում հիվանդության զարգացման փուլային ընթացքով և այրվածքային ախտահարման ժամանակ հաճախակի հանդիպող հեռակա բարդություններով՝ զինծառայողի առողջական վիճակում դիտարկվել է վատթարացում, ներկայումս այն գնահատվում է ծայրահեղ ծանր:

Կիսվել էջում