ՄամուլՏեսանյութ

Ժամեր առաջ Հռոմից իրականացված չարթերային թռիչքով Երևան են ժամանել 67 ՀՀ քաղաքացի (Տեսանյութ)

Ժամեր առաջ Հռոմից իրականացված չարթերային թռիչքով Երևան են ժամանել 67 ՀՀ քաղաքացի

«Ինքնաթիռը մի քանի ժամ ուշացումով, սակայն բարեհաջող, ժամանեց Զվարթնոց օդանավակայան։ Թռիչքի ժամանակ արտակարգ պատահարներ չեն եղել։ Ժամանելուն պես բարձր ջերմություն ունեցողներ չեն եղել։ Մնացածը՝ ըստ նախապես հայտարարված պլանի», – գրել է իր էջում Արսեն Թորոսյանը։

Տեղեկացնենք, որ բոլոր ուղեւորները մեկուսացված կարգով փոխադրվել են հատուկ բնակության վայր. նրանք գտնվելու են 14-օրյա կարանտինում։

Իտալիայից հատուկ չվերթով ժամանած ՀՀ քաղաքացիները մեկուսացվել են Դիլիջանում տեղեկայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տարածքում։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով