Աշխարհ

Ժամանակն է մտածել խաղաղության մասին. Ալիև

Ժամանակն է մտածել խաղաղության մասին. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդիպումից հետո հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:

«Հակամարտությունն ավարտվել է, այժմ ժամանակն է մտածել խաղաղության մասին», – բացման խոսքում հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

«Մենք քննարկել ենք մեր ծրագրերը, նախաձեռնությունները և մոտեցումները տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակում: ԵՄ-ն ունի, և ես համոզված եմ, որ կունենա շատ կարևոր դեր այս հարցում», – շարունակել է Ալիևը:

aliev mishel

Նա նաև նշել է, որ «Ադրբեջանը Եվրոպայի համար էներգակիրների հուսալի մատակարար է». «Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունները բացելու նոր հնարավորություններ են ի հայտ եկել», – ասել է Իլհամ Ալիևը՝ նշելով, որ Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ այսօր քննարկվել է նաև տարածաշրջանում հետկոնֆլիկտային զարգացման հարցը:

Կիսվել նյութով