ՄամուլՏեսանյութ

Ժամանակին կոչումները և մրցանակները արվեստագետներին հլու ու խոնարհ դարձնելու նպատակ ունեին. Տեսանյութ

Քանդակագործ Աշոտ Հարությունյանի «Հիշողության անատոմիա» քանդակների շարքը նախագահի կողմից արժանացել է մրցանակի: Նախագահի մրցանակն ուղղված է Հայաստանում կրթության, գիտության և մշակույթի բնագավառների խթանմանը և զարգացմանը:

«Ինձ մոտ առաջացած ստեղծագործական փուլերը որոշակի եզրեր ունեն իմ հիշողությունների հետ, այն ամենի հետ, ինչը ուղեկցում և խտացված նստվածքներով ձևավորում է մարդուն,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քանդակագործ Աշոտ Հարությունյանը: -Իմ նյութը մետաղի ջարդոնն է»:

«2017-ին Կարապի լճում բացօթյա ցուցահանդես արեցի, որը տևեց մեկուկես ամիս, ցուցադրված էին 9-10 տարվա աշխատանքեր: Այնտեղից առանձնացված վերջին 2 տարվա աշխատանքներն արժանացան նախագահի մրցանակին»,- նշեց քանդակագործը՝ հավելելով, որ մարդիկ հետաքրքրություն էին ցուցաբերում իր աշխատանքների նկատմամբ:

Նախկինում ունեինք արատավոր պրակտիկա, երբ բարձր պարգևների և մրցանակների արժանանում էին բացառապես մերձիշխանական արվեստագետները, և հենց դա էլ արժեզրկեց պարգևատրումների ինստիտուտը:

Մանրամասն՝ տեսանյութում

Աղբյուր՝ 1in.am

Կիսվել էջում