Աշխարհ

Թուրքիայում մեծ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայում մեծ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայում 4,7 մագնիտուդ մեծ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին տեղեկություններ են տարածում թուրքական ԶԼՄ-ները։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մալաթիա նահանգի Եշիլյուրթ շրջանում։

Ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Նշենք, որ Թուրքիայում ավելի քան 33 հազար երկրաշարժ է արձանագրվել 2023 թ. փետրվար ամսից ի վեր։

Կիսվել էջում