Աշխարհ

Թուրքիայում ավտոբուսի վթարի հետեւանքով 15 մարդ է զոհվել

Թուրքիայում ավտոբուսի վթարի հետեւանքով 15 մարդ է զոհվել

Թուրքիայի Գազիանթեփ-Նիզիփ ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, որի հետեւանքով զոհվել է 15 մարդ, 22 մարդ վիրավորվել է, հայտնում է Daily Sabah-ը։

Գազիանթեփի նահանգապետ Դավութ Գյուլը հայտնել է, որ Թուրքիայի հարավ-արեւելքում ավտոճանապարհներից մեկում տեղի ունեցած վթարի հետեւանքով զոհվել է 15, վիրավորվել 22 մարդ։

gaziantep nizip

«Ըստ նախնական տվյալների՝ Գազիանթեփ-Նիզիփ TAG ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրում ավտոբուսի, փրկարարների եւ շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթարի հետեւանքով զոհվել է մեր 15 քաղաքացի, այդ թվում՝ 3 հրշեջ, 2 բուժաշխատող եւ 2 լրագրող, մեր 22 քաղաքացիներ վիրավորվել են»,- գրել է նա Twitter-ում։

gaziantep
Կիսվել էջում