Ազատ խոսք

«Թաքստոցից պանթեո՞ն. լո՞ւրջ». Արթուր Եղիազարյան

«Թաքստոցից պանթեո՞ն. լո՞ւրջ». Արթուր Եղիազարյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախկին անդամ Արթուր Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՀԱԿ-ը կոչ է արել Վանո Սիրադեղյանին հուղարկավորել հայոց մեծերի պանթեոնում։

vano

Բազմաթիվ հանցագործությունների մեջ մեղադրվողին ու հետախուզում հայտարարվածին, իրավական պատասխանատվությունից 22 տարի խուսափողին՝ թաքստոցից պանթեո՞ն։

Լու՞րջ։ Եթե իրոք «թաքստոցից» բերեն պանթեոն, ուրեմն էն գյադեն ճիշտ էր, Քելբաջարը Ջաբրայիլն է, Շուշին էլ ադրբեջանական հող է»։

Նշենք, որ Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ կարծիք էր հայտնել, որ Վանո Սիրադեղյանը պետք է հուղարկավորվի Կոմիտասի անվան պանթեոնում։

Կիսվել նյութով