Մամուլ

Վանո Սիրադեղյանը պետք է հուղարկավորվի Կոմիտասի անվան պանթեոնում. Լևոն Զուրաբյան

Վանո Սիրադեղյանը պետք է հուղարկավորվի Կոմիտասի անվան պանթեոնում. Լևոն Զուրաբյան

Վանո Սիրադեղյանը պետք է հուղարկավորվի Կոմիտասի անվան պանթեոնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«Մենք համարում ենք, որ եթե մեր պետությունը գտնվի իր բարձունքի վրա, ապա համապատասխան գործողություններով պետք է ապացուցի, որ գնահատում է պետական գործիչների վաստակը։

Մասնավորապես Վանո Սիրադեղյանն իր վերջին տեղը պետք է գտնի Կոմիտասի անվան պանթեոնում, և դա պետք է անի պետությունը»,–ասաց Զուրաբյանը։ՀԱԿ փոխնախագահի խոսքով` ինքը դեռևս չգիտի, թե այս տարիներին որտեղ էր գտնվում Վանո Սիրադեղյանը։

Վանո Սիրադեղյան

«Անցած ավելի քան 20 տարիների ընթացքում կապ պահել ենք, և դա եղել է շատ կոսպերատիվ։

Դուք գիտեք, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալով նա, ըստ էության, սկսեց հետապնդվել իշխանությունների կողմից և դարձավ քաղաքական հալածյալ։ Չցանկանալով դառնալ քաղաքական «ռազբիրատների» քավության նոխազ, նա մեկնեց երկրից և այդ հալածանքներից, անարդարություններից թաքնվեց»,–ասաց նա։

Զուրաբյանի խոսքով`այս տարիներին Սիրադեղյանի հետ իրենց կապը եղել է նամակագրության տեսքով։ Բացի այդ, Սիրադեղյանը միշտ ՀԱԿ համագումարներում ընտրվել է գործող վարչության անդամ և ճակատագրական պահերին ազդեցություն գործել կուսակցության որոշումների վրա։

vano

«Մասնավորապես, 2010 թվականին, երբ իշխանությունները մի փոքրիկ ճգնաժամ էին առաջացրել կուսակցության ներսում, այդ ժամանակ նա դիմեց կուսակցության անդամներին նամակով, որով մեծ դեր խաղաց այդ ճգնաժամի լուծման համար։

Այդ թվականին իշխանությունը կարողացել էր ստեղծել մի խումբ, որի նպատակն էր չեզոքացնել Հայոց համազգային շարժման հեղափոխական գործունեությունը»,–ասաց Զուրաբյանը։ՀԱԿ փոխնախագահի խոսքով`Վանո Սիրադեղյանն իր մտերիմ ընկերն էր, որի հետ շփվել են 1988–ից սկսած։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում