Մամուլ

Էջմիածնի կրակոցների հետևանքով վիրավորված 27-ամյա երիտասարդը գիտակցության է եկել

Էջմիածնի կրակոցների հետևանքով վիրավորված 27-ամյա երիտասարդը գիտակցության է եկել

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Էջմիածնի կրակոցների հետեւանքով շուրջ երկու շաբաթ հիվանդանոցի վերակենդանացման բաժնում գտնվող 27-ամյա Ա. Առաքելյանը գիտակցության է եկել:

Նշենք, որ էջմիածնի կրակոցներից անցել է շուրջ երկու շաբաթ, սակայն իրավապահները դեռեւս չեն կարողացել հայտնաբերել օգոստոսի 18-ին էջմիածնում կրակոցներ արձակած անձին կամ անձանց: Սակայն այս աղմկահարույց կրակոցների մեջ եւս մեկ ուշագրավ հանգամանք կա:

mercedes krakocner

Ենթադրյալ մարդասպանը, կրակելով Mercedes G500 մակնիշի 10 QC 777 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ, դեպքից հետո այրել է ինքնաձիգը եւ մեքենան, որոնք վերածվել են մոխրակույտի: Ասել է թե` ենթադրյալ մարդասպանը կամ մարդասպանները դեպքից հետո վերացրել են հետքերը:

Նշենք, որ կրակոցների արդյունքում հիվանդանոց էին տեղափոխվել Վաղարշապատ քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Ա. Միքայելյանը, ով ունեցել է «կրծքավանդակի առաջնային պատի հրազենային վիրավորում», 27-ամյա Ա. Առաքելյանը, կարճ ժամանակ անց Ա. Միքայելյանը, գիտակցության չգալով, մահացել էր։

Իսկ ահա օրերս կրակոցներից վիրավորված Ա. Առաքելյանը տեղափոխվել էր Երևան եւ վիրահատվել:

Կիսվել էջում