Ազատ խոսք

«Զինվորների վերականգնողական կենտրոն կառուցվում է, օգնեք, եթե անկեղծ մտահոգ եք». գործարարը՝ Իշխան Սաղաթելյանին

«Զինվորների վերականգնողական կենտրոն կառուցվում է, օգնեք, եթե անկեղծ մտահոգ եք». գործարարը՝ Իշխան Սաղաթելյանին

Գործարար Գրիգոր Տեր-Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

««Կառավարական ամառանոցը դարձնելու ենք հաշմանդամ զինվորների համար վերականգնողական կենտրոն»,-Իշխան Սաղաթելյան:

Հարգելի Իշխան Սաղաթելյան, առանց քաղաքականացնելու ասածս, ձեզ շատ ուզում եմ տեղյակ պահել, որ հաշմանդամ զինվորների վերականգնողական կենտրոն է սարքել և շարունակում սարքել Սուրեն Արենցը՝ բավական դժվարություններով և լավ մարդկանց աջակցությամբ:

Ավելի քան վստահ եմ, որ դուք և ձեր շրջապատն այդ ֆինանսական հնարավորությունն ունի՝ շատ արագ եռապատկելու այդ գործը:

zinvorakan verakangnoxakan kentron

Եթե, իհարկե, անհանգստությունն իրականում հաշմանդամ զինվորներն են, իսկ եթե քաղաքական հայտարարություն էր որոշ աուդիտորայի համար, ապա հաշվեք, որ ոչինչ չեմ գրել…

Իսկ որպես ՀՀ քաղաքացի, շատ դեմ կլինեմ (վստահ եմ շատերը), որ կառավարական ամառանոցը ծառայի որևէ այլ բանի համար: Կառավարական ամառանոցում պետք է բնակվի ՀՀ կառավարությունը ու կապ չունի՝ ով էլ որ լինի:

Գիտեմ, հեչ կարևոր չի կարծիքս, բայց ցավոտ թեմա էր իմ համար և դրա համար կիսվեցի իմ անկարևոր կարծիքով»:

Կիսվել էջում