Մամուլ

Երևան քաղաքի կեսից ավելի թաղամասեր հոսանքազրկված են

Երևան քաղաքի կեսից ավելի թաղամասեր հոսանքազրկված են

«Երևանի մեծ մասը այս պահին հոսանքազրկվել է», – իր ֆեյսբուքյան էջում գրել է Ալեն Սիմոնյանը։

Նշենք, որ Երևանում և մի շարք մարզերում քամու հետևանքով վնասվել են տանիքների կառուցատարրեր, ծառի ճյուղեր, էլեկտրական լարեր:

«Մայիսի 23-ին, ժամը 16։22-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային եւ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ Երեւանի Կասյան, Գր․ Արծրունու, Րաֆֆու, Ավետիսյան, Բաշինջաղյան, Մազմանյան, Նալբանդյան փողոցներում, Արարատի եւ Արմավիրի մարզերում, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում քամու հետեւանքով վնասվել են տանիքների կառուցատարրեր, ծառի ճյուղեր, էլեկտրական լարեր։

kaycak qartez

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Երեւան քաղաքի եւ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից հաշվարկներ։

Ժամը 19։30-ի դրությամբ փրկարարները իրականացնում են համապատասխան աշխատանքներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կիսվել նյութով