Մամուլ

Մասիսի աղբավայրում առաջացած խոշոր հրդեհի դեմ 16 ժամից ավելի պայքարում են հրշեջները

Մասիսի աղբավայրում առաջացած խոշոր հրդեհի դեմ 16 ժամից ավելի պայքարում են հրշեջները

Shamshyan.com-ի փոխանցմամբ արդեն 16 ժամից ավելի է, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության Մասիսի, Արտաշատի և Երևանի մի քանի հրշեջ-փրկարարների ջոկատներից ժամանած մարտական հաշվարկներ պայքարում են երեկվանից Մասիս քաղաքի հարևանությամբ գործող մոտ 4 հեկտար տարածքով աղբավայրում ծագած հրդեհի դեմ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակն ու ծուխը տեսանելի են անգամ Երևանից, ու առանց ընդմիջման, ողջ գիշեր, հրշեջները աղբավայրի աշխատակիցների հետ աշխատում են:

axbavayr hrdeh

Այս պահին հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են և տեղում են Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն ու Փրկարար Ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը:

Հրշեջների աշխատանքը դժվարանում է նաև այն հանգամանքով, որ ուժեղ քամին և հորդառատ անձրևները չեն դադարում:

Կիսվել նյութով