ԱշխարհՄամուլ

Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում մահացած ուղևոր է հայտնաբերվել

Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում մահացած ուղևոր է հայտնաբերվել

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում վայրէջք է կատարել Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը, որում մահացած ուղևորի են հայտնաբերել: Այս մասին հայտնում է «Ռեն ՏՎ»-ին:

Մահացած ուղևորին նկատել են, երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել: Հանգամանքներն ուսումնասիրում են իրավապահ մարմինների համապատասխան աշխատակիցները:

Դեռ հայտնի չէ՝ մահացողը կի՞ն է, թե՞ տղամարդ: Նրա տարիքը նույնպես չի հաղորդվում: Մահացածի մարմինը կփոխանցեն փորձագետներին, ովքեր կփորձեն ճշտել նրա մահվան հստակ պատճառը:

Կիսվել նյութով