Շոու-բիզնես

Միշտ մտածել եմ, որ ընտանիք չեմ ունենալու, բայց երեխա էի ուզում. Պաուզա Անո (Տեսանյութ)

Միշտ մտածել եմ, որ ընտանիք չեմ ունենալու, բայց երեխա էի ուզում. Պաուզա Անո

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը դերասանուհի Նարինե Ոսկանյանն է, նույն ինքը՝ Պաուզա Անոն: Նա խոսել է իր գործունեության, մեր երկրում տիրող վիճակի եւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ հարաբերությունների մասին:

-Նարինե՛, «Ազիզյաններ» սիթքոմի ավարտից հետո Ձեզ էկրաններին չենք տեսնում: Հրավերներ չկա՞ն, թե՞ կան, բայց Ձեր սրտով չեն:

-Դերասանը ո՞նց կարող է հրավեր ունենալ ու չցանկանա այն ընդունել: Բոլոր դերերն էլ դերասանի համար են.լավ ու վատ դեր չկա,պարզապես առայժմ հրավեր չունեմ: Առցանց հաղորդման շրջանակում եմ հանդես գալիս, կոչվում է «Բոլոլա», բայց հիմա արձակուրդում ենք: Մոտ ժամանակներում նորից կսկսենք հաղորդումը՝ արդեն նոր ֆորմատով:

-Հենց այդ հաղորդման շրջանակում անդրադառնում եք նաեւ քաղաքական թեմաների: Ընդհանուր առմամբ, ի՞նչ կարծիք ունեք մեր երկրում տիրող ներքաղաքական վիճակի մասին: Ատելության մթնոլորտի մասին են շատ խոսում. նման բան նկատու՞մ եք. եթե այո, ովքե՞ր են դրա ձեւավորողները:

-Նախ ասեմ, որ քաղաքականությունից գլուխ չեմ հանում, բայց մի բան լավ եմ հասկանում, որ նախկին իշխանավորները, ամեն դեպքում, շանորդի էին: Պարզ է, որ նախորդներն ու ներկաները պետք է միմյանց ատեն, բայց մեր երկրի վիճակը դեպի լավն է գնացել:

Քաղաքը մաքրվել է: Ես ապրում եմ Շենգավիթում եւ նկատում եմ դրական փոփոխություն: Գզվռտոցները թողնենք մի կողմ, բայց նաեւ հարգանքի մթնոլորտ կա մեր երկրում: Բարություն է մտել մարդկանց մեջ: Ես երբեք քաղաքական որեւէ ճամբարում չեմ եղել:

Սխալ է, արտիստը չպետք է զբաղվի քաղաքականությամբ: Ես ի՞նչ գործ ունեմ…Թող երկրի վիճակը լավ լինի, բայց ինչից խելքս չի հասնում, չի հասնում: Ունեմ շատ ընկերներ, որոնք քաղաքական ճամբարների են բաժանվել:

Մտերիմ ընկերներիցս մեկը զանգեց, հարցրեց. «Հո աչքիցդ չե՞մ ընկել, որ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար ստորագրել եմ»: Ասացի. «Ախպոր պես, դու իմ ընկերն ես, ի՞նչ կապ ունի՝ ինչ ես անում»:

Ես ինձ զերծ եմ պահում նման բաներից, բայց մի տեսակ հավատ կա մեջս, որ Փաշինյանը մեր երկրի վիճակը կլավացնի: Արդեն իսկ ահագին բան դեպի լավն է փոխվել:

Հարազատ զինվորներ ունեմ, երեխեքը նորմալ սնվում են, նորմալ պայմաններում ծառայում են. դա արդեն իսկ մեծ բան է: Որ հարցնում ենք՝ ինչ է պետք, ասում են՝ ոչինչ,իսկ նախկինում անընդհատ սնունդ ու հագուստ էինք ուղարկում:

-Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ձեր կոլեգան է եղել: Ձեր հարաբերությունները պահպանվե՞լ են: Նրա՝ քաղաքապետ դառնալուց հետո հանդիպե՞լ եք:

-Այո, երկու անգամ տեսնվել ենք: Իմ Հայկը նույն Հայկն է մնացել, ոչ մի բան չի փոխվել: Հայկոն այն տղերքից է, որին պաշտոնը երբեք չի փոխի, պրեզիդենտ էլ դառնա, չի փոխվի:

Ես չեմ ամաչի ասել, որ երազել եմ նրա հետ նկարահանվել: Առաջին անգամ «Սուպեր մամա-2»-ում նկարահանվեցի հետը: Ափսոսում եմ միայն, որ Հայկը որպես դերասան այլեւս հանդես չի գալիս: Հայկ քաղաքապետն էլ է լավը, բայց Հայկ դերասանն ուրիշ էր:

Առավել մանրամասն՝ Armlur.am-ի տեսանյութում

Կիսվել էջում