Մամուլ

Երևանում պարեկների օպերատիվ գործողությունների արդյունքում «Երիցյաններ» սուպերմարկետի մոտ կանխվել է մի խումբ երիտասարդների արյունահեղությունը

Երևանում պարեկների օպերատիվ գործողությունների արդյունքում «Երիցյաններ» սուպերմարկետի մոտ կանխվել է մի խումբ երիտասարդների արյունահեղությունը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 12-ին ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ, և Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գոռ Մանուկյանի գլխավորությամբ, կանխել են Երևանում մի խումբ անձանց միջև տեղի ունեցող արյունահեղությունը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն մի քանի անգամ տարբեր քաղաքացիներից ահանզագեր են ստացվել, որ Վ․ Փափազյան փողոցի, ժողովրդին հայտնի՝ «Երիցյաններ» սուպերմարկետի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցենում մի խումբ անձանց միջև, որի ժամանակ ամենավերջին հայհոյանքներ են հնչեցնում միմյանց հասցեին ու անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում հասարակության նկատմամբ։ 

ceckrtuq parekner

Օպերատիվորեն ժամանում են պարեկներն ու Արբակիրի ոստիկանները և նշված վայրից խուլիգանություն կատարելու համար Արաբկիրի Ոստիկանություն են բերման ենթարկում Երևանի բնակիչներ 31-ամյա Թոմիկ Պ․-ին, 31-ամյա Արմեն Թ․-ին, 31-ամյա Սարիբեկ Մ․-ին, 30-ամյա Լևոն Խ․-ին, 57-ամյա Խաչատուր Խ․-ին և 30-ամյա Օնիկ Մ․-ին։ 

Պարզվել է, որ Լևոն և Խաչատուր Խ-երին ծեծի են ենթարկել նշված անձինք, և նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է ծալովի դանակ։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և խմբի ղեկավարի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կռվի մասնակիցներից Թոմիկ Պ․-ն Երևանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի տնօրենն է, իսկ Օնիկ Մ․-ն Երևանում հայտնի մեկ այլ հայտնի ՍՊԸ-ներից մեկում ծրագրավող է աշխատում։ 

Դեպքի վայրում Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Մի խումբ երիտասարդներ ամենավերջին հայհոյանքներով իրար «սամասուդ էին անում»։

Մենք էլ չէինք համարձակվում մոտենայինք նրանց։ Ահազանգեցինք 1-02։ Լավ էր՝ մի քանի րոպեի ընթացքում տեսանք՝ մի քանի պարեկային ավտոմեքենաներով պարեկներն ու Արաբկիրի ոստիկանները եկան։

Էդ կռվի մասնակիցները էնքան էին աքլորացել, ու վստահ ենք, որ եղել են ոչ ադեկվատ, չէին ենթարկվում պարեկներին ու ոստիկաններին, ինչի համար էլ ճիշտ որոշում կայացրեցին նրանք ու ուժի գործադրմամբ իրենց առյուծ համարող երիտասարդներին գցին պարեկների ավտոներն ու տարան։ Վստահ ենք՝ եթե մի քիչ ուշանային, էդ տաքարյուն երիտասարդների դիակներն էին տանելու։

Ու թող հիմա պատժվեն օրենքի ողջ խստությամբ, որ իմանան՝ նման լկտի պահվածք չպետք է թույլ տան, մանավանդ հասարակական վայրերում»։

Կիսվել էջում