Մամուլ

Երևանի շտապօգնության բժիշկը, բուժակն ու վարորդը, 5-րդ հարկից անկողնային հիվանդ տատիկին տեղափոխեցին շտապօգնության ավտոմեքենան

Երևանի շտապօգնության բժիշկը, բուժակն ու վարորդը, 5-րդ հարկից անկողնային հիվանդ տատիկին տեղափոխեցին շտապօգնության ավտոմեքենան

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ օգոստոսի 22-ին, Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 51 բրիգադի բժիշկ Տիգրան Չիլինգարյանը, բուժակ Գեղամ Սարգսյանն ու շտապօգնության վարորդ Արմեն Հովաննիսյանը, ովքեր կանչով ժամանել էին Շոպրոնի 8 շենք, որտեղ պարեկներն ու ոստիկանները տարհանում էին բնակիչներին, որպեսզի սակրավորները 1-ին մուտքի նկուղում եղած կասկածելի պայթուցիկը վնասազերծեն, նրանք, չսպասելով փրկարարներին ու պարեկներին, 5-րդ հարկից անկողնային հիվանդ տատիկին իջեցրեցին և տեղափոխեցին շտապօգնության ավտոմեքենայի մեջ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ սակրավորները վնասազերծում էին ականանետային ականը, բժիշկները տատիկին օգնություն էին ցուցաբերում, իսկ երբ բարեհաջող ավարտվեց ականի վնասազերծումը, բժիշկները, պարեկներն ու փրկարարները տատիկին բարձրացրեցին տուն։

tatik ognel

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, այսօր՝ օգոստոսի 22-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։

Ժամը 10։00-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Շոպրոնի 8 շենքի 1-ին մուտքի նկուղում կասկածելի պայթուցիկ կա։

Օպերատիվորեն ժամանել էին նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Տեղում Ի. Մեսրոպյանի և Ա. Իսախանյանի կարգադրությամբ բնակիչներին տարհանել էին։

Կիսվել նյութով