Մամուլ

Երկրաշարժ Վայոց ձորի մարզի Հերհեր և Կարմրաշեն գյուղերում

Երկրաշարժ Վայոց ձորի մարզի Հերհեր և Կարմրաշեն գյուղերում

Այս մասին Bavnews.am-ին հայտնեցին ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 18:12-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:12-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.80⁰ և արևելյան երկայնության 45.55⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքից 10 կմ արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1.9 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

երկրաշարժ

Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի մարզի Հերհեր և Կարմրաշեն գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Կիսվել նյութով