Մամուլ

Երեկ հայրենիք վերադարձած գերիներից մեկը ձերբակալվել է

Երեկ հայրենիք վերադարձած գերիներից մեկը ձերբակալվել է

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ երեկ ադրբեջանական գերությունից հայրենադարձված հինգ զինծառայողներից մեկը ձերբակալվել է։

Լրատվամիջոցը կապ է հաստատել ՔԿ-ի հետ, որտեղից հաստատել են տեղեկությունը՝ նշելով, որ Ա. Խ-ն ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանք)։

Երեկ հայրենիք վերադարձած մյուս չորս զինծառայողները հարցաքննվել են քրեական գործի շրջանակներում։

geriner

Հիշեցնենք, որ երեկ Հունգարիայի միջնորդությամբ ադրբեջանական գերությունից հայրենադարձվել է ևս 5 հայ զինծառայող, որոնք գերեվարվել էին նոյեմբերի 16-ին՝ ՀՀ ինքնիշխան տարածքից։

Կիսվել նյութով