Մամուլ

Երեկ գիշեր գաղտագողի տեղադրվել է Մահաթմա Գանդիի արձանը

Երեկ գիշեր գաղտագողի տեղադրվել է Մահաթմա Գանդիի արձանը

Հասարակական գործիչ Գրիգոր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երեկ գիշերը Աջափնյակ համայնքի Հալաբյան-Մարգարյան խաչմերուկում գտնվող այգու տարածքում, մեր երկրում իշխանությունը բռնազավթած հայրենադավ խմբավորման պարագլխի հրահանգով գաղտագողի տեղադրվել է իր կուռքի Հայոց Ցեղասպանությունը ողջունող այլասեռված հնդիկի արձանը:

Հատկանշական է, որ արձանը տեղադրվել է Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օրվանը ընդառաջ և այս սրբապիղծ հանցագործությունը կոչված է ևս մեկ անգամ ի ցույց դնել հայրենադավ տականքների էությունը:

indira gandi

Կոչ եմ անում իրենց ընդդիմադիր հռչակած բոլոր պետական, քաղաքական և հասարակական գործիչներին արձագանքել և ոչ միայն խոսքերի այլ նաև գործողությունների ձևաչափով քանզի այս սրբապիղծ հանցագործությունը չպետք է մնա անպատասխան»։

Կիսվել նյութով