Մամուլ

Երեկոյան մութն ընկնելու պես, պատուհանագոգին մի մոմ վառեք, ու թող այս տարի դա լինի մեր համազգային հարգանքի ու սիրո արտահայտությունը

Երեկոյան մութն ընկնելու պես, պատուհանագոգին մի մոմ վառեք, ու թող այս տարի դա լինի մեր համազգային հարգանքի ու սիրո արտահայտությունը

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մեր հարազատների հիշատակը միշտ մեր սրտում է, տանը վառած մի մոմը, խունկի մի քանի բուռը թող այս անգամ լինեն ապրիլյան պատերազմի մեր տղերքին երախտապարտ լինելու ու սիրելու մեր նշանը:

Վերջին 21 տարիներին իմ ճամփեն միշտ Եռաբլուր է տարել, ու հիմա էլ էր տանելու: Բայց խնդրում եմ, ժողովուրդ ջան, երեկոյան մութն ընկնելու պես, պատուհանագոգին մի մոմ վառեք, ու թող այս տարի դա լինի մեր համազգային հարգանքի ու սիրո արտահայտությունը:

Մեր տղերքը, հաստատ, մեր կյանքն են ուզում, զոհվել են, որ մենք ապրենք, ու երկնքում գոհ կլինեն, որ ոչ իրենց հարազատները, ոչ իրենց հիշողները այս մի քանի օրը Եռաբլուր չգնան:

Համոզված եմ, որ սիրո ու խոնարհումի մեր մոմը վառելով՝ մենք նրանց ավելին կասենք, քան Եռաբլուր գնալով: Մեր կյանքով ավելին կանենք նրանց համար, քան մեր ու ուրիշների կյանքը վտանգելով»:

Կիսվել էջում