Մամուլ

«Ես չգիտեմ՝ Շուշին հանձնե՞լ են, թե գրավել են՝ այնտեղ չեմ եղել». ԱԺ պատգամավոր

«Ես չգիտեմ՝ Շուշին հանձնե՞լ են, թե գրավել են՝ այնտեղ չեմ եղել». ԱԺ պատգամավոր

168.am-ը գրում է․ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը չի կարող լինել լավ բժիշկ, ռազմագետ, տնտեսագետ ու գյուղատնտես. նա կարող է միայն լինել այդ ամենի լավ ղեղավարը:

«Երբ Գլխավոր շտաբը հայտարարում էր, որ պարտված ղեկավարը պետք է հեռանա, բայց Գլխավոր շտաբը, Պաշտպանության նախարարը ու բոլորս ենք այդ պատասխանատվությունը կրում: Օնիկ Գասպարյանն ասում է՝ Նիկոլ Փաշինյանը պետք է գնա, մենք մնանք, և այլն»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը:

168.am-ի հարցին՝ իշխանության ներկայացուցիչներն ասում են, թե պատերազմում պարտության համար բոլորն են մեղավոր, օրինակ՝ հեռավոր գյուղի 60-ամյա տատիկի մեղավորությունը ո՞րն է, կամ այդ մեղավորների անունները ինչո՞ւ անուն առ անուն չեն ասում, ի վերջո, ում նկատի ունեն, Նարեկ Գրիգորյանը պատասխանեց, թե առաջին հերթին՝ ինքն իրեն նկատի ունի, քանի որ պատերազմի դաշտում է եղել:

Նիկոլ Փաշինյան Շուշի

«Ուղղակի ի վիճակի չեմ եղել իմ ջոկատով մինչև վերջ գնալու, որովհետև շատերը սպառվել էին, զինվորները շատ էին: Մեղավոր ենք, ես, դու, բոլորս: Երբ հրապարակից հայտարարում էին, թե հողերը հանձնել են, ոչ, մենք չենք հանձնել, մենք գնացել պահել ենք, չեկածներն են հանձնել, գուցե գային, ու այդ հողերը պահեինք»,- հավելեց նա:

168.am–ի հարցին՝ Շուշին թշնամին գրավե՞լ է, թե՞ հանձնել են, Նարեկ Գրիգորյանը պատասխանեց. «Չգիտեմ, ես այնտեղ չեմ եղել, ես կխոսեմ այնտեղից, որտեղ եղել եմ, եղել եմ Լաչինում, Քարվաճառում: Շուշիում չեմ եղել, չեմ կարող ասել»,- շեշտեց նա:

Կիսվել նյութով