Մամուլ

«Ես հարթաթաթություն ունեմ, բայց բանակում ծառայել եմ»․ Էդմոն Մարուքյան 

Քարոզարշավի 9-րդ օրն է․ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը Նոր Հաճն գյուղում է։ Կուսակցության անդամ Էդմոն Մարուքյանը ելույթից հետո անմիջական շփում ունեցավ գյուղացիների հետ, պատասխանեց նրանց հուզող հարցերին, առաջարկեց խնդիրների լուծման հնարավոր տարբերակներ։

Գյուղացիներից մեկի այն հարցին, թե ինչ է անելու իրենց կուսակցությունը պետական բյուջեն լցնելու և իրենց սոցիալական խնդիրները լուծելու համար, Էդմոն Մարությանը պատասխանեց, որ չիրականացվող խոստումներ չեն պատրաստվում տալ․

«Մեր երկրում եղած տնակային ավանները ես հիմնականում կապում եմ պետական թալանի հետ։ Մենք իրավիճակը բարելավելու ենք նոր աշխատատեղեր բացելով։

Բայց պետք է գիտակցել, որ միայն աշխատատեղեր բացելը քիչ է։ Պետք է պատրաստել նոր կադրեր, աշխատողներին պետք է սովորեցնել՝ ինչպես պաշտպանել իրենց իրավունքները։ Մարդը խնդիր ունի իր գործատուի հետ, իրենց ասում են, գնա դատարան, նա չի կարող,  և մենք պետք է ստեղծենք մի  առանձին մարմին, որը կօգնի պաշտպանել աշխատողների իրավունքները»։

Գյուղացիներից մեկն էլ անձնական զրույցի ընթացքում նշեց, որ բոլոր տղաները իրենց հայրինիքի պարտքը պետք է կատարեն ըստ արժանավույն՝ ծառայեն Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, որին ի պատասխան Էդմոն Մարությանը նշեց՝ ճիշտ ես, ես էլ հարթաթաթություն եմ ունեցել, բայց ծառայել եմ։

Լիանա Մարտիրոսյան

Կիսվել նյութով