Շոու-բիզնես

«Ես հանդիպեցի այն աղջկան, ով կցանկանայի, որ լիներ երեխայիս մայրը․․․» Սոս Ջանիբեկյան

Դերասան Սոս Ջանիբեկյանի անձնական կյանքը մշտապես եղել է  հանրության ուշադրության կենտրոնում։ Մինչ հասարակությունը քննարկում էր, թե Սոսը չի կարող ընտանիքի տղամարդ լինել, դերասանն առանց ավելորդ աղմուկի ստեղծել է իր ընտանիքը, ունի իր տաքուկ անկյունը, ավելին, պատրաստվում է հայր դառնալ։ Մոտ մեկ տարի է` Սոսն ու ոճաբան, հաղորդավարուհի Մադոննան համատեղ կյանք են վարում։ Օգոստոսին նրանց ընտանիքում համալրում է սպասվում։ Զույգն արդեն պարզել է երեխայի սեռը։ Թեև տղա ունենալու Սոսի երազանքը հետաձգվում է, ապագա հայրիկը շատ երջանիկ է։

Սոսը բացառիկ հարցազրույց է տվել Tert.am Life–ին և պատմել ընտանեկան կյանքի, Իտալիայում կայացած ռոմանտիկ նշանադրության, հարսանիք չանելու պատճառի և Մադոննայի հետ հարաբերությունների ամրության մասին։

–Սոս, գիտեմ, որ երեխա ունենալն այս փուլում պլանավորված չէր ձեզ մոտ։ Ինչպե՞ս ընդունեցիր լուրը, ի՞նչ զգացողություններ ունեիր, երբ առաջին անգամ լսեցիր հայր դառնալուդ մասին։

–Գրեթե միշտ, ես ցանկություններիս տալիս եմ կատարվելու հնարավորություն կամ հակառակը, բայց պլաններ չեմ կազմում, ամեն ինչ թողնում եմ Աստծո, պատահականության, տիեզերքի, ճակատագրիս վրա։ Ամեն գիշեր աղոթելիս «Եղիցի կամքը ՔՈ» և «Փրկեա զմեզ ի չարե» տողերի մեջ ուղարկում եմ, գրեթե, ամբողջ էներգիաս։

Ես հանդիպեցի այն աղջկան, ով կցանկանայի, որ լիներ երեխայիս մայրը կամ հնարավոր է` ցանկացա երեխա ունենալ այս տարիքում, այս պահին և հանդիպեցի այդ աղջկան։ Երբ իմացանք լուրը, միանշանակ, ուրախացանք:

Հայր դառնալու բնազդային ցանկությանդ մասին խոսել ենք ուղիղ 2 տարի առաջ` ճիշտ այս ժամանակահատվածում։ Այնուամենայնիվ, մի բան է խոսել ցանկության մասին, այլ բան է գիտակցել այդ պատասխանատվությունը։ Լիարժեք պատրա՞ստ ես հայր դառնալուն։

Շարունակությունը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով