Մամուլ

Ավագ քննիչը ձերբակալվել է` նորակոչիկներին խոշոր կաշառքով զինծառայությունից ազատելու համար

ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ մարմինների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀԿԳ ավագ քննիչը` Մ.Ա.-ն, քաղաքացի Ս.Ա.-ի օժանդակությամբ, գումարի դիմաց զորակոչիկներին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու, ապօրինի գործունեությամբ զբաղվելու, ինչպես նաև իր վարույթում գտնվող գործերով անցնող անձանց օգտին գործողություններ կատարելու համար կաշառք է ստացել:

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության դեպքերի առթիվ ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում 2018 թվականի փետրվարի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 313-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Քրեական գործի նախաքննությունը ՀՀ գլխավոր դատախազի կողմից հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

 

Կիսվել էջում