ՄամուլՏեսանյութ

Եթե արժանապատիվ սպա է, թող հերոսի կոչումից հրաժարվի․ Փաշինյանը՝ Տիրան Խաչատրյանին (Տեսանյութ)

Եթե արժանապատիվ սպա է, թող հերոսի կոչումից հրաժարվի․ Փաշինյանը՝ Տիրան Խաչատրյանին (Տեսանյութ)

«Երբ որ պատերազմի ժամանակ Օնիկ Գասպարյանն ինձ ասել է, որ պետք է Տիրան Խաչատրյանին տալ Ազգային հերոսի կոչում, որովհետև ինքն այնտեղ հիմա միջոցներ է ձեռնարկում, որ հակագրոհներ իրականացնի, և դա պետք է, որ քաջալերվի, ես չեմ էլ քննարկել։

Ես ասել եմ՝ եթե այսօր ես էդ պիտի անեմ, որ ռազմի դաշտում հաջողություն ունենանք, քո ասածով ես էդ կանեմ»,-այսօր Աչաջուրում՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ, իր և ԶՈՒ ԳՇ նախկին պետ ՕՆիկ Գասպարյանի հարաբերություններից որոշ դրվագներ ներկայացնելիս, ասաց ՔՊ-ի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

tiran khachatryan 2

«Էսօր Տիրան Խաչատրյանը վեր է կենում իմ հասցեին ամենավերջին բառերն է ասում․․․ Եթե Տիրան Խաչատրյանը համարում է, որ իրեն հերոսի կոչում տալու որոշումը ստարագրած մարդը ոչ մի բան չի հասկանում, ուրեմն ինքը պետք է հրաժարվի Ազգային հերոսի կոչումից։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով