ՄամուլՏեսանյութ

«էդ իրիկուն Օնիկն ինձ ասում է՝ որոշո՛ւմ կայացրու, հրաժարակա՛ն տուր»․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

«էդ իրիկուն Օնիկն ինձ ասում է՝ որոշո՛ւմ կայացրու, հրաժարակա՛ն տուր»․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

«Նոյեմբերի 20-ին Օնիկ Գասպարյանը գնում է Սյունիքի մարզ, հանդիպում է ունենում որոշ շրջանակների հետ, ինչ-ինչ պատճառով ճանապարհին հեռախոսազրույց է ունենում Սերժ Սարգսյանի հետ, իմ մասին ասում են ամենավերջին բառերը, հետո պայմանավորվում են, որ պիտի իրար հետ հանդիպեն»,- այսօր Աչաջուրում՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ, իր և ԶՈՒ ԳՇ նախկին պետ ՕՆիկ Գասպարյանի հարաբերություններից որոշ դրվագներ ներկայացնելիս ասաց ՔՊ-ի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

«Էդ իրիկուն Օնիկն ինձ ասում է՝ ուզում եմ գամ մոտդ։ Հանդիպում ենք Կոնդի առանձնատանը, ինքն ինձ ասում է՝ որոշում կայացրու, հրաժարական տուր։

nikol pashinyan onik gasparyan

Ես իրեն հարցնում եմ՝ Օնի՛կ ջան, քանի՞ օր չես քնել, ասում է՝ երևի մի չորս-հինգ օր, ասում եմ՝ խնդրում եմ, գնա քնի, հանգստացի էս խոսակցությունը մոռանանք։

Հետո կանչում եմ իրեն, ասում եմ՝ Օնի՛կ, ես քեզ անվերապահորեն վստահել եմ և ուզում եմ էլի վստահեմ»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով