Ժամանց

Դրական նորություն. ամուսնությունների թիվն ավելացել է, ամուսնալուծություններինը՝ նվազել

Դրական նորություն. ամուսնությունների թիվն ավելացել է, ամուսնալուծություններինը՝ նվազել։

Հայաստանում մշտական բնակչության թվաքանակի նվազմանը զուգահեռ պակասել է նաեւ ծնվածների թիվը: Եթե 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում ծնվածների թիվը կազմել է 27 հազար 656, 2018-ի նույն ժամանակահատվածում` 26 հազար 555, իսկ 2019-ին` 26 հազար 535: Այսինքն` այս տարվա հունվար-սեպտեմբերին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր հանրապետությունում ծնվածների թիվը 20-ով պակասել է:

Իսկ, ահա, 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ` այն պակասել է 1121-ով: Փոխարենը ավելացել է մահացածների թիվը. այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մահացածների թիվը ավելացել է 414-ով: Մյուս կարեւոր, բայց դրական նորությունը` ամուսնությունների թիվն է ավելացել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2017 թվականի հունվար-սեպտեմբերին ՀՀ-ում գրանցվել է 11 հազար 265 ամուսնություն, 2018-ին դրանց թիվը նվազել է` հասնելով 10 հազար 910-ի: Իսկ, ահա, այս տարվա 9 ամիսներին Հայաստանում գրանցվել է 11 հազար 592 ամուսնություն, որն անցած տարվա նույն ժամանակահատվածից 682-ով ավելի է:

Բայց,մյուսկողմից, պակասել են ամուսնալուծությունները: Պաշտոնապես, այս տարվա հունվար-սեպտեմբերին ամուսնալուծությունների թիվը կազմել է 2850` 30-ով անցած տարվա նույն ժամանակահատվածից պակաս:

Բայց ինչպես ասում են, տարին դեռ չի ավարտվել, եւ այս թիվը բնականաբար կփոխվի: Հայաստանում դեռեւս առանձին ուսումնասիրություններ չեն անցկացվել` պարզելու, թե առավելապեսոր պատճառներն են ամուսնալուծությունների հիմքում:

Բազմաթիվ են այն հայ ընտանիքները, որոնց հասարակական կարծիքը այլեւս հետչի պահումամուսնալուծությունից: Բայց հայ երիտասարդներին ընտանիք կազմելու հարցում առաջին հերթին խանգարում են աշխատանք չունենալը եւ բնակարանային խնդիրները:

Աղբյուր՝ armlur.am

Share