Մամուլ

Դիրքային կորուստներ ունենք․ պատգամավորը՝ Սյունիքում տիրող իրավիճակի մասին

Դիրքային կորուստներ ունենք․ պատգամավորը՝ Սյունիքում տիրող իրավիճակի մասին

ArmLur.am-ը կապ հաստատեց այս պահին Սյունիքում գտնվող կապանցի ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանի հետ՝ ճշտելու համար, թե ինչ իրավիճակ է այս պահին Սյունիքում։

«Հիմա գտնվում եմ Ճակատեն-Ծավ հատվածում, բայց հասկանալի պատճառներով, տեղանքս հստակ չեմ նշի։ Հարաբերական հանգիստ է, սակայն դա չի նշանակում, որ լարվածություն չկա։ Վտանգ այս օրերին միշտ կա»,- մեզ հետ զրույցում նշեց նա։

Նա նաև հավելեց, որ հակառակորդի կողմից որոշակի տեղաշարժեր կան, ու դրանք միշտ էլ եղել են։

goris kapan chanaparh

Հարցին, թե ի՞նչ կարող է ասել զոհերի ու վիրավորների թվի կամ նրանց վիճակի մասին, հորդորեց՝ պաշտոնական հաղորդագրություններին հետևել։

Ինչ վերաբերում է դիրքային կորուստներին ու առավելություններին, ապա ՔՊ-ական պատգամավորն ավելացրեց․ «Ցավոք, դիրքային կորուստներ ունենք»։

Հարցին, թե տեղեկություններ կան, որ տարածքում ԱԹՍ-ներ են նկատվել այսօր, պատգամավորը կրկին հորդորեց պատասխանատու գերատեսչությանն ուղղել։

Կիսվել էջում