Մամուլ

Դիմակավորված կողոպուտ «Գրանդ Քենդիում»․ հափշտակել են մոտ 15 միլիոն դրամ

Դիմակավորված կողոպուտ «Գրանդ Քենդիում»․ հափշտակել են մոտ 15 միլիոն դրամ

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ, դեկտեմբերի 22-ին, կողոպուտ է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 22։40-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրանտ Վարդանյան փողոցում «Գրանդ Քենդի» գործարանից խոշոր չափի գումար են հափշտակել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժի պետ Հովհաննես Արիստակեսյանը։

grand candy

Ժամանել են նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Կարեն Բունիաթյանն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Մելքոնյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր է բերվել նաև Պետական պահանության գլխավոր վարչության «Յակիր» շունը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 22։00-22։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք դեմքները բժշկական դիմակով փակած մտել են գործարանի գանձապահի աշխատասենյակ և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար, ապա դիմել փախուստի։

Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ հանցագործություն կատարած անձանց ինքննությոնը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հաշվապահությունից հափշտակվել է մոտ 15 միլիոն դրամ։

Կիսվել էջում