Դատարանը Կաթողիկոսի եղբորն ու եղբորորդուն մեղավոր ճանաչեց
Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը, և նրա որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվել։
Դատավոր Գևորգ Մանուկյանի նախագահությամբ Արմավիրի մարզի դատարանը նրանց վերաբերյալ մեղադրական վերդիկտ է կայացրել։
Ըստ մեղադրանքի՝ Գևորգ և Համբարձում Ներսիսյանները մեղադրվում են խմբի կազմում նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու մեջ։
Հիշեցնենք՝ Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին ձերբակալվել էին 2025 թվականի նոյեմբերի 2-ին, իսկ նոյեմբերի 3-ին նրանց նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանքը։
Նրանց մեղադրանք էր առաջադրվել նաև խուլիգանության և նախընտրական քարոզչությունը խոչընդոտելու համար։


