Մամուլ

Դանակը պահել է Զվարթնոց օդանավակայանում աշխատող գանձապահի վրա և պահանջել մեկնման ավիատոմս

Դանակը պահել է Զվարթնոց օդանավակայանում աշխատող գանձապահի վրա և պահանջել մեկնման ավիատոմս

Անդրանիկ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ՌԴ Դոնի-Ռոստովում բնակվող իր հոր՝ Նորայր Մանուկյանի մոտ մեկնելու համար, նշված քաղաք մեկնող չվերթի վերաբերյալ տեղեկություններ ստանալու պատրվակով, 2022 թվականի փետրվարի 9-ին՝ ժամը 1650-ի սահմաններում, նախապես տանից վերցրած կենցաղային նշանակության դանակով և առանց անձնագրի եկել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերություն, որտեղ մոտենալով ընկերության մեկնման և ժամանման սրահի 4-րդ հարկում տեղակայված ավիատոմսերի վաճառքով զբաղվող «ՎՐՆ-Ավիա» ՍՊ ընկերության գրասենյակին, դիմել է գանձապահ Շողիկ Ահարոնի Ղազարյանին՝ ՌԴ Դոնի-Ռոստով և Մոսկվա քաղաք մեկնելու չվերթների ավիատոմսերի առկայության մասին:

vostikanutyun zvartnoc

Այնուհետև՝ տեղեկանալով, որ նույն օրն առկա չեն չվերթներ նշված ուղղություններով և իր մոտ եղած գումարը բավարար չէ ավիատոմս գնելու համար, բաճկոնի աջ գրպանից հանել է նախապես վերցած դանակը և սպասարկման պատուհանից պահելով Շողիկ Ղազարյանի դիմաց, նրա կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքի ներքո պահանջել է նյութական արժեք ներկայացնող մեկնման ավիատոմս:

Գործը դատարանում է:

Կիսվել նյութով