Դանակահարված 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց
Հունիսի 27-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Դավթաշեն – Աշտարակի խճուղի 2/5 հասցեի մոտ մի խումբ անձանց միջև վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունենում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է, սակայն մինչ կժամանեին ոստիկանները, վիճաբանության հարակից շենքերի բնակիչները կարողացել են կանխել հետագա զարգացումը, ապա համայնքային ոստիկաններն ու պարեկները նշված վայրից խուլիգանություն կատարելու կասկածանքով 4 հոգու տեղափոխել են ոստիկանության Դավթաշենի բաժին։
Նշված վայրում հայտնաբերվել է նաև վնասված «Infinity» և «BMW» մակնիշի ավտոմեքենաներ, որոնք տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։
Դեպքի փաստով ոստիկանության Դավթաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ մանրամասներ չենք հայտնում։


