Մամուլ

Գետում հայտնաբերված տղամարդու հետ մեքենայում եղել է ևս մեկ հոգի․ նոր մանրամասներ

Քիչ առաջ Shamshyan.com-ը հայտնեց, որ գետում հայտնաբերված դիակից մոտ 700 մետր հեռավորության վրա՝ գետում, հայտնաբերվել է «Opel» մակնիշի ավտոմեքենա, և ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածի հետ ևս մեկ հոգի է եղել։

Հիմա փրկարարները, պարեիներն ու համայնքային ոստիկանները փորձում են ավտոմեքենան գետից դուրս բերել, ինչից հետո պարզ կլինի՝ երկրորդ քաղաքացին ավտոմեքենայո՞ւմ է, թե՞ ջրահեղձ է եղել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Փամբակ գետում հայտնաբերվել է դի։ Ժամը 11:00-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 1-ին թունելի մոտով հոսող Փամբակ գետից փրկարարները դուրս են բերել դին։

pambak get opel
Կիսվեք ձեր էջում