Մամուլ

Գերեզմանոցում փրկարարները հայտնաբերել են վառվող ավտոմեքենա, իսկ մի քանի մետր հեռու՝ կապված մեքենայի վարորդին

Գերեզմանոցում փրկարարները հայտնաբերել են վառվող ավտոմեքենա, իսկ մի քանի մետր հեռու՝ կապված մեքենայի վարորդին

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ՝ հոկտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 23:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Զովունի գյուղի 4-րդ փողոցում գտնվող գերեզմանատան տարածքում հրդեհ է բռնկվել:

Հրշեջները գերեզմանատան տարածքում նկատել են վառվող ավտոմեքենա և սկսել են հրդեհաշիջման ախատանքները:

Վառվող ավտոմեքենայից մոտ 30-40 մետր հեռավորության վրա փրկարարները հայտնաբերել են կիսամերկ վիճակում կապված մի քաղաքացու:

Հրշեջները իրենց վրայից հանել են հագուստները և հագցրել այդ քաղաքացուն, այնուհետև օգնել են օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենայով նրան տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:

zovuni gerezmanner

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վաղինակ Ավետիսյանի և ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի  օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Արտակ Մկրտչյանի գլխավորությամբ:

Տեղում աշխատել է նաև ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչ Համբարձում Հարությունյանը:

Ոստիկանները պարզել են, որ տուժածը Զովունի գյուղի բնակիչ, 48-ամյա Կորյուն Ասատրյանն է, ով աշխատում է նշված գերեզմանատանը՝ որպես պահակ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վարկածներից մեկով՝ գերեզմանագողը կամ գողերը կապել են պահակին, այնուհետև նրա ВАЗ 2101 մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենան այրել են:

Փաստի առթիվ հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործոթյունը բացահայտելու, այն կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ:

Կիսվել նյութով