Մամուլ

Գեներալ Մուրադովի մասնակցությամբ բանակցությունները անարդյունք են ավարտվել

Գեներալ Մուրադովի մասնակցությամբ բանակցությունները անարդյունք են ավարտվել

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի շրջակայքում ՀՀ սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանցի ահաբեկիչների հետ բանակցությունները ավարատվել են անարդյունք: Բանակցությունները շարունակվելու են վաղը:

Հիշեցնենք, որ այսօր բանակցություններին մասնակցել է նաև ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը: Նա կմասնակցի վաղվա բանակցություններին, թե ոչ, մեր աղբյուրը դժվարացավ ասել:

rus xaxaxapahner 1

Գեներալ Մուրադովը այսօր Գորիս էր ժամանել 14.00-ին, բանակցությունները նախատեսված են եղել 15:30-ին, սակայն մեկնարկել են միայն 17.00-ին ու ավարտվել քիչ առաջ:

Կիսվել նյութով