Մամուլ

Գավառում տեղի ունեցածը վենդետա է. սպանված «Նորատուսցի արջն» ու զինվորական քննիչը Նորատուսցի Հայկի ընկերներն են

Գավառում տեղի ունեցածը վենդետա է. սպանված «Նորատուսցի արջն» ու զինվորական քննիչը Նորատուսցի Հայկի ընկերներն են

Գավառ քաղաքի Ազատության փողոցում հնչել են կրակոցների, ինչի հետեւանքով 2 հոգի մահացել են, 4 քաղաքացի տեղափոխվել հիվանդանոց։ ArmDaily.am-ի հետ զրույցում Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանը հայտնեց, որ մահացածներից մեկը նորատուսցի է:

«Վիրավորների մեջ ևս կան նորատուսցիներ, բայց դեպքի մանրամասներին ծանոթ չեմ, պատճառներից էլ տեղյակ չեմ, դեպքը Գավառում է եղել ու նոր է, դեռ շատ բան հայտնի չէ»:

Մեր տեղեկություններով՝ միջադեպը կարող է վենդետա լինել: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ սպանությունը հնարավոր է՝ փոխկապակցված է Նորատուսցի Արայի և Ալիկի մորաքրոջ որդու՝ Հայկ Հակոբյանի սպանության հետ:

Զոհերից մեկը «Նորատուսցի արջն» է, իսկ մյուսը զինվորական քննիչ է: Վերջիններս Հայկ Հակոբյանի ընկերներն են:

Կիսվել էջում